F-35 կործանիչների ուշացումը նոր հեռանկարներ է բացում F/A-18 կործանիչների համար

Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 կործանիչ-ռմբակոծիչների պատրաստման ժամկետների ուշացումը և ինքնաթիռների բարձր արժեքը, ինչպես նաև Քուվեյթի հետ 10,1 մլրդ դոլար արժողությամբ վաճառքի պայմանագիրը նոր հնարավորություններ են բացել ամերիկյան մեկ այլ՝ Boeing ընկերության F/A-18 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրի շարունակման համար:

Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը

F/A-18 Super Hornet ինքնաթիռը իր առաջին թռիչքը կատարել էր 1995-ին, սակայն ծրագրի շարունակման հեռանկարնեը խամրեցին, երբ 2001-ին ամերիկյան Lockheed Martin ընկերությունը սկսեց F-35  կործանիչ-ռմբակոծիչների ծրագիրը, իսկ 2016- օգոստոսի 2-ին առաջին խմբաքանակը մտավ ԱՄՆ ԶՈւ սպառազինության մեջ:

Սակայն Boeing ընկերության ռազմական ինքնաթիռների ծրագրի ղեկավար Դեն Գիլիանը հայտնել է F/A-18 ինքնաթիռները արդիականացնելու, ինչպես նաև արտադրության ծավալները մեծացնելու մտադրության մասին:

Ծրագրի շարունակման համար հեռանկարներ են բացում  Քուվեյթին շուրջ 10,1 մլրդ դոլարի արժողությամբ F/A-18 ինքնաթիռների խմբաքանակ վաճառելու ԱՄՆ Կոնգրեսի թույլատվությունը և Հնդկաստանին, Ֆինլանդիայի և Շվեյցարիային  հնարավոր վաճառքը, ինչպես նաև Կատարի կողմից Boeing ընկերությանը 21,1 մլրդ դոլարի F-15 ինքնաթիռների պատվերը:

Բացի այդ, ծրագրին շարունակմանը հնարավորություն է տալիս Lockheed Martin ընկերության կողմից F-35  ինքնաթիռների պատվերների ուշացումը: Մասնավորապես նշվում է, որ ինքնաթիռի F-35C տարբերակը պատրաստ կլինի մինչև 2018-ը, իսկ ԱՄՆ նավատորմի 260 և Ծովային հետևակի կորպուսների 80 ինքնաթիռների պատվերները կարող են տևել 10 տարուց ավելի:

Հինգերորդ սերնդի F-35C կործանիչ-ռմբակոծիչ

Հինգերորդ սերնդի F-35C կործանիչ-ռմբակոծիչ

F-35C տարբերակը  նախատեսված է ռազմաօդային ուժերի համար, այն կարողանում է ցածր արագություններում բարձր մանևրայնություն ցուցաբերել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռների գինը 95 մլն ամերիկյան դոլարից կարող է նվազել մինչև 80 մլն դոլար: Բայց սա վերաբերելու է հետագա պատվերներին, ոչ թե արդեն պատվիրված ինքնաթիռներին: Այս մասին իր միկրոբլոգում հայտնել էր նաև ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք նաև, որ F-35 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռներ են ձեռք բերել Իսրայելը և Ճապոնիան, իսկ Թուրքիան առաջին 2 միավորը կստանա 2018-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *