Փետրվարի 17-ին գործնական պարապմունքներ են անցկացրելու Թուրքիայի ԶՈւ ինժեներական ևհատուկ գործողությունների ուսումնական կենտրոնի ստորաբաժանումները: Մինչ այդ՝ փետրվարի 12-ին, Անկարայի գավառում վարժանքներ են անցկացրել զրահատանկային ստորաբաժանումները: Զորավարժություններին ներգրավվել են նաև ռազմածովային ուժերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ: Այս մասին փետրվարի 24-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Փետրվարի 4-19-ը Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը Իտալիայի և Հունաստանի ստորաբաժանումների հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Յուրաքանչյուր կողմից ներգրավվել է մեկական ֆրեգատ:
Փետրվարի 14-17-ին Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ամֆիբիա (նախատեսված են ցամաքում և ջրում գործելու համար) ստորաբաժանումները Թուրքիայի ջրային սահմանների պաշտպանության վարժանքներ են անցկացրել Իզմիրի (Զմյուռնիա) ծովացոցի ջրային տարածքում և ափամերձ շրջաններում:
Դատելով զորավարժությունների մեկից հրապարակված լուսանկարներից՝ թուրքական ստորաբաժանումները փորձարկել են լեռնային վայրերում մարտի վարման կանոնները, ամենայն հավանականությամբ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: