ԻՊ-ին չեզոքացնելուց հետո Թուրքիան դուրս կգա Սիրիայից. Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի խորհրդական Իլնուր Չևիքը ռուսաստանյան RT գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններն ավարտելուց հետո Թուրքիան դուրս կբերի իր զորքերը այդ երկրից, եթե համոզված լինի, որ «այլևս վտանգ չի սպառնում»: Հայտնում է Russia Today գործակալության կայքը:

Թուրքիայի ղեկավարի խորհրդականը մասնավորապես նշել է.

«Թուրքիան չի ցանկանում Սիրիայի նկատմամբ որևէ վերահսկողություն սահմանել, Թուրքիան ցանկանում է միայն հաղթել «Իսլամական պետությանը»: Մենք չենք պատրաստվում մնալ Սիրիայում. ԻՊ-ին հաղթելուն պես, եթե տարածքը լինի բավականաչափ պաշտպպանված, և մենք հասկանանք, որ նրանք երբեք չեն վերադառնա, Թուրքիան չի մնա այդ երկրի տարածքում»:

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ թուրքական կողմը վստահ է՝ ԻՊ կենտրոն Ռաքքան ևս իրենք են գրավելու: Ըստ նրա, Ռաքքայի շրջակայքում ապրում են բազմաթիվ թուրքամետ ցեղեր, որոնք կօժանդակեն հենց իրենց, և ոչ թե Սիրիայի քրդերին կամ ԱՄՆ-ին:

Ավելացնենք,ո ր փետրվարի 26-27-ին Թուրքիայի նախագահի խորհրդականը Մոսկվայում կմասնակցի Մերձավոր Արևելիքն նվիրված համաժողովին:

Ինչ վերաբերում է Ռաքքայի գրոհին, ապա, ինչպես արդեն նշել ենք, իսլամիստների կնետրոնին այս պահին շատ ավելի մոտ են հենց տեղի քրդական ստորաբաժանումները, որոնց օժանդակում են նաև ԱՄՆ օդուժը և որոշակի արաբական խմբավորումներ: Բացի այդ, թուրք քաղաքագետ Ալի Բայրամօղլուն Razm.info-ին տված հարցազրույցում նկատել էր, որ այս պահին Ռաքքայի գրավման հարցում ԱՄՆ-ն առաջնայնությունը տալիս է հենց քրդերին, և ոչ թե Թուրքիային:

Անդարդառնալով թուրքական կողմին՝ նշենք, որ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես հայտարարել է Սիրիայում իր ունեցած մի քանի առաջնային նպատակների մասին, և ոչ թե միայն մեկ.

  • Թույլ չտալ, որ իր սահմանի երկայնքով ձևավորվի քրդական պետություն
  • Սահմանները մաքրել «Իսլամական պետության» զինյալներից
  • Սիրիայում օժանդակել իր վերահսկողության գոտում գտնվող սուննի կառավարության ստեղծում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *