Ադրբեջանի ՊՆ-ն «դիվերսիան հետ մղելու» կպչուն մտքերով է տառապում

Փետրվարի 24-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, իբր «հայկական ստորաբաժանումները փորձել են դիվերսիա կազմակերպել Թալիշի և Գյուլիստանի դիրքերի ուղղությամբ, սակայն ադրբեջանական զինուժը ՊՆ ղեկավարի հրամանատարությամբ կանխել է»: Իրականում կից հրապարակված տեսանյութում որևէ նման բան չի երևում, տեսանկարահանումն իրականացվել է բավականին մեծ տարածությունից:

Փետրվարի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շարունակել է նախօրեին մեկնարկած այցն առաջնագիծ՝ այս անգամ գնալով Արցախի Թալիշ գյուղի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքեր:

Ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունը պնդում է, որ հենց նախարարի այցի պահին հայկական հետախուզական ստորաբաժանումները փորձել են դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացնել, սակայն «նախարարն անձամբ նկատել է դա և նրա ջանքով հայերը ետ են քաշվել իրենց դիրքեր»:

Սակայն կից ներկայացված տեսագրությունում նախ չի հասկացվում, թե այնտեղ ում ստորաբաժանումն է երևում: Մյուս կողմից՝ որևէ արտառոց բան չկա, որևիցե գործողության մասին խոսք անգամ չի կարող լինել, իսկ պատասխան գործողության մասին՝ առավել ևս:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ինչպես նաև 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը:

Արցախի շփման գծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմից տեղակայված են հենց առաջին ԲԿ ստորաբաժանումները:

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, ԶՈւ ԳՇ պետը և 1-ին ԲԿ հրամանատարը՝ Թալիշի հանդիպակաց դիրքերում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, ԶՈւ ԳՇ պետը և 1-ին ԲԿ հրամանատարը՝ Թալիշի հանդիպակաց դիրքերում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, ԶՈւ ԳՇ պետը և 1-ին ԲԿ հրամանատարը՝ Թալիշի հանդիպակաց դիրքերում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, ԶՈւ ԳՇ պետը և 1-ին ԲԿ հրամանատարը՝ Թալիշի հանդիպակաց դիրքերում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *