Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալները գրավել են Սիրիայի Ալ-Բաբ շրջանի կենտրոնը

Փետրվարի 23-ին Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսային՝ Հալեպ նահանգի Ալ-Բաբ շրջանի կենտրոնի վրա: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ Թուրիայի զինուժը թուրք-սիրիական սահմանից Սիրիայից տարածքում է խորացել մինչև 35 կմ:

Twitter սոցիալական ցանցի օգտատերերը ևս գրառումներ են տարածում, որոնց համաձայն Ալ-Բաբի կենտրոնը ամբողջությամբ գրավվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:

Մինչ այս՝ փետրվարի 22-ին, Twitter-ում թուրք օգտատերերից մեկը հրապարակել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում Թուրքիայի հովանավորյալ զինյալների և «Իսլամական պետություն» խմբավորման՝ նույն օրվա մարտերից տեսանյութ, որտեղ թուրքական կողմում երևում է խոցված հետևակի մարտական մեքենա։

Չնայած թուրքական կողմը պնդում է, որ բավականին արագ կերպով առաջ են ընթանում, այնուամենայնիվ սա որոշակի կասկածներ են առաջացնում: Բացի այդ, Թուրքիայի զինուժի գործողությունները ուղեկցվում են մարդկային և զինտեխնիկայի կորուստներով։ Գերմանական Bild պարբերականի լրագրողներից մեկն օրեր առաջ իր միկրոբլոգում գրել է, որ Ալ-Բաբի մեծ մասի ազատագրման վերաբերյալ թուրքական մամուլի հաղորդագրությունները ճիշտ չեն, և որ ԻՊ զինյալները իրենց վերահսկողության տակ են պահում Ալ-Բաբ շրջանի բնակեցված հատվածի 90 տոկոսը:

Միայն Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝  օգոստոսի 24-ից մինչ օրս Սիրիայում սպանվել է Թուքրիայի ԶՈւ 68 զինծառայող, որոնց մեծ մասը՝ հենց Ալ-Բաբում: 2016 թ․ վերջի դրությամբ Սիրիայում Թուրքիայի կորցրած զրահատեխնիկայի քանակին մասամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում։

2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից մինչև այժմ Թուրքիայի զինուժը մարտեր է մղում Ալ-Բաբը գրավելու համար: Դրա գրացումը Թուրքիայի համար կարևոր է քանի, որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական երկու ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև: Այդպիսով, Ալ-Բաբի գրավումով Թուրքիան կկարողանա խոչընդոտել քրդական ինքանավորությունների միավորման Սիրիայում:

Թուրքիայի զինուժի և թուրքամետ զինյալների մարտերը ԻՊ դեմ Ալ-Բաբում:

One response to “Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալները գրավել են Սիրիայի Ալ-Բաբ շրջանի կենտրոնը

  1. Pingback: Սիրիայում պայթյունից մահացել է շուրջ 60 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի զինուժին աջակցող զինյալներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *