Ադրբեջանի ՊՆ-ն այցելել է ՊԲ հարավային ուղղության դիմաց տեղակայված դիրքեր

Փետրվարի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի բանակի՝ Բեյլագանի շրջանում տեղակայված 2-րդ բանակային կորպուսի դիրքեր:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, ԶՈւ ԳՇ պետը և 2-րդ ԲԿ հրամանատարը՝ Արցախի հարավային ուղղության հանդիպակաց դիրքերում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, ԶՈւ ԳՇ պետը և 2-րդ ԲԿ հրամանատարը՝ Արցախի հարավային ուղղության հանդիպակաց դիրքերում

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ինչպես նաև 2-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը:

Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է ռուսաստանյան արտադրության տանկի հետնամասի մի հատվածը:

Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունն այցելել է Բեյլագանի կորպուսի դիրքեր

Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունն այցելել է Բեյլագանի կորպուսի դիրքեր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *