Վրաստանի ՊՆ-ն տեղակալին գնդապետ տալուց մեկ օր հետո նախագահին խնդրել է նրան գեներալ դարձնել

Փետրվարի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիկովանիին շնորհվել է զինված ուժերի գնդապետի կոչում, իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, նախարարը  Չիկովանիին գեներալ-մայորի կոչում տալու խնդրանք-դիմում է ուղարկել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Կոչումի բարձրացման խնդրանք-դիմումում ներառված են նաև մի քանի ԶՈւ ԳՇ սպաներ: Այս մասին հայտնում է «Interpressnews» լրատվակայքը:

Լելա Չիկովանին արդեն ուներ Վրաստանի ներքին գործերի նախարարության գնդապետի կոչում, որը նա ստացել էր երկրի իրավապահ մարմիններում ծառայելիս։ Չիկովանին Վրաստանի տարբեր տարբեր ուժային կառույցներում ծառայում է արդեն 18 տարի։

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և առաջին տեղակալ Լելա Չիկովանին

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և առաջին տեղակալ Լելա Չիկովանին

Ըստ «Interpressnews»  լրատվակայքի՝ կոչումի բարձրացման են հավակնում նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բիրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան, ով պետք է ստանա գեներալ-մայորի կոչում, ինպես նաև նրա տեղակալները ՝ գնդապետ Շալվա Ջաբահիձեն, Նիկոլոզ Ջանջղավան և Զազա Չխաիձեն, ովքեր ստանալու են բրիգադային գեներալի կոչում։

Ըստ հաստիքի՝ Վրաստանիմ ԶՈւ-ում պետք է լինի 9 գեներալ, մինչ այս նրանք ընդամենը 2-ն էին ՝ ԶՈւ ԳՇ պետ, բիրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան և Վրաստանի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Լևան Գամկրելիզեն։

Նշենք, որ ըստ Վրաստանի սահմանադրության՝ գեներալի կոչում շնորհում է միայն նախագահը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *