Հութի զինյալների հրթիռակոծումից սպանվել է Եմենի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Հունվարի 30-ին հութիական ցեղերի զինյալ խմբավորումը հրթիռակոծել է Եմենի Կարմիր ծովի ափին «Մոխա» ռազմական ճամբարը, սպանվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Սայիֆ Ալ-Յաֆիին: Այլ տուժածների մասին տեղեկատվություն չկա: 

Եմենի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Սաիֆ Ալ-Յաֆիին

Եմենի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Սաիֆ Ալ-Յաֆիին

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ Կարմիր ծովի երկայնքը ներկայում գտնվում է հութի զինյալների վերահսկողության տակ, և «Մոխա» ռազմաբազան, գտնվելով Կարմիր ծովում, ունի ռազմավարական նշանակություն, այն հութի զինյալներից Եմենի բանակը ազատագրել էր այս տարվա փետրվարի 10-ին:

Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. ձմռանը, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրին Եմենի նախագահին, գրավեցին մայրաքաղաք Սանան: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և 2010-ին իշխանությունից հեռացված նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հետ դաշնակցող ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Ալ Կաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ: Նշենք, որ հութիներին օժանդակում է Իրանը, իսկ կառավարական սունիներին՝ Սաուդյան Արաբիան: Իսկ հութիները պարբերաբար թիրախավորում են սաուդների դիրքերը:

2015 թվականի մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև 2015-ի մարտի 21-ին հայտարարվեց, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *