Թուրք-քրդական բախումներում վիրավորվել է Թուրքիայի 2 ուժային

Փետրվարի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում Թուրքիայի զինուժի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում վիրավորվել է Թուրքիայի անվտանգության 2 ծառայող:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ

2016-ի մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ

Նշենք, որ փոտրվարի 11-ից Նուսայբին գավառում Թուրքիայի զինուժը հատուկ գործողություններ է իրականացնում PKK-ի զինյալների դեմ: Բացի այդ, փետրվարի 22-ին Նուսայբին գավառի մի քանի շրջաններուն «փողոց դուրս չգալու» հրաման է տրվել:

Թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում սկսվել են դեռևս 2015-ի ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ: Մինչև այժմ այդ բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են՝ պարբերաբար ինտենսիվանալով և մեղմանալով (Թուրքիայում թուրք-քրդական բախումների մասին մանրամասն՝ այստեղ):

Միևնույն ժամանակ նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016-ին էլ ավելի ավելացրին իրենց հետապնդումներն ու ճնշումները Թուրքայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նկատմամբ: 2016-ին նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին HDP համանախագահներ,  ղեկավարներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին, ու կուսակցության մի քանի այլ պատգամավորների: Ինչից հետո բախումները կրկին ինտենսիվացան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *