Սիրիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է «Ալ-Նուսրայի ճակատի» պարագլուխներից մեկը

Սիրիայի կենտրոնական Համա նահանգի հյուսիսում երկրի ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում սպանվել է «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը՝ Ահմադ Մուսթաֆա Իսա անունով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական հեռուստաընկերությանը:

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Համաձայն աղբյուրի՝ Սիրիայում նա ոչնչացվել է Համա նահանգի ադմինիստրատիվ կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող Կաֆր-Զիթա բնակավայրում: Բացի այդ, հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման մի քանի հրամանատարական կետ, զենք ու զինտեխնիկա:

Նշենք, որ 2016-ի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ, Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները հրադադար են հաստատել: Համաձայնությանը միացել են Սիրիայի հյուսիսային և կենտրոնական շրջանների ավել քան 60 հազար զինյալ։

Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն» , «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սիրիական չգնաժամի հարցով բանակցությունների առաջին փուլի ընթացքում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ: Սակայն բացի այս քայլը, սիրիական հակամարտության կարգավորման հարցով որևէ հստակ պայմանավորվածություն չէր հաջողվել ձեռք բերել:

Փետրվարի 6-ին Աստանայում կայացել է Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Նախնական տեղեկություններով՝ կողմերը հիմնական քայլերը համաձայնեցրել են, սակայն անհամաձայնություններ ևս կան:

Հիշեցնենք, որ սիրիական չգնաժամը սկսել է 2011-ից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են երկրի տարածքը մի քանի ահաբեկչական խմբավորումների դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *