«Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագրին կմասնակցի 40 զորացրված երիտասարդ

«Սիներջի» ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար: Փոխանցում է ԻՏՁՄ կայքը:

ՀՀ ԶՈւ՝ ՏՏ ոլորտներում մասնագիտացված զինծառայողներ

ՀՀ ԶՈւ՝ ՏՏ ոլորտներում մասնագիտացված զինծառայողներ (արխիվ)

«Սիներջի» ընկերության կողմից անցկացված նախնական թեսթավորման արդյունքների հիման վրա ձևավորվել է 3 խումբ, որտեղ ընկերության առաջատար մասնագետները կդասավանդեն HTML/CSS/Wordpress, Linux և QA manual: Դասընթացները կմեկնարկեն մարտ ամսին, իսկ դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավարություն կստանան «Սիներջի» կամ այլ ընկերություններում:

Ապրիլյան պատերազմից հետո ԻՏՁՄ-ն հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագիրը: Վերջինս նպատակ ունի լուծել զորացրված երիտասարդների աշխատանքի և կարիերայի առաջընթացի խնդիրը ու միաժամանակ բավարարել նաև ՏՀՏ ոլորտի մասնագիտական պահանջարկը:

Ծրագրին աջակցում է նաև Զբաղվածության պետական գործակալությունը՝ ֆինանսավորելով զորացրված և գործազուրկ երիտասարդների դասընթացները, որոնք անցկացվում են 80 երիտասարդների համար Երևանում և մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում:

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրում ընդգրված երիտասարդների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 140-ի:

Դեկտեմբերին ԻՏՁՄ կայքը հայտնել էր, որ «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում հունվարին կմեկնարկեն դասընթացները ավելի քան 80 զորացրված երիտասարդների համար: ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն նշել էր, որ օգոստոսին մեկնարկած փորձարարական ծրագրին արդեն մասնակցել է 15 նախկին զինծառայող:

Ծրագրի տևողությունը 6 ամիս է, այդ թվում՝ 1 ամիս մասնագիտական փորձաշրջան ՏՏ ընկերությունում: Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են ծրագրավորման լեզուներ, ինչպես նաեւ մասնագիտական անգլերեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *