[Լրացված] Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ԶՈւ 4 զինծառայող

Այսօր՝ փետրվարի 20-ին, Սիրիայում պայթեցվել է Ռուսաստանի ԶՈւ զինծառայողների մեքենա, որը ուղեկցելիս է եղել Տիյաս ռազմաբազայից Հոմս քաղաք գնացող Սիրիայի կառավարական բանակի շարասյանը: Պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ԶՈւ 4 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է:

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Новая Газета» պարբերականի կայքը՝  հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Աղբյուրի համաձայն՝ մեքենան պայթեցվել է ճանապարհի 4-րդ կմ-ին: Ենթադրաբար գործի է դրվել հեռակառավարվող պայթուցիկ լիցք: Վիրավորած զինծառայողների վիճակի մասին որևէ տվյալ չկա:

Նշենք, որ աղբյուրում զինծառայողները հիշատակվում են որպես «ռազմական խորհրդականներ»:

[Լրացում] Զոհված զինծառայողներից մեկը՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Վադիմ Մագամուրովը, ծառայել է 74-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի կազմում, հրետանային դիվիզիոնի հետախուզության հրամանատար է: Այս մասին փետրվարի 21-ին հայտնել է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը: Աղբյուրի տվյալներով՝ զինծառայողները չեն պայթել ֆուգասի վրա, այլ զոհվել են Դ-30 հաուբիցով գնդակոծության ժամանակ: Մագարումովի ծառայության բրիգադի շտաբում հրաժարվել են տրամադրել Սիրիայում նրա հետ զոհված զինծառայողների անունները:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները հայտնել են Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողությունների ընթացքում 24 զինծառայողի կորուստի մասին: Սակայն, ոչ պաշտոնական տվյալնների համաձայն՝ կորուստների թիվը հասնում է մինչև 50 մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *