Փետվարի 19-ին Մյունխենի անվտագության կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, իբր Սիրիայի Ռաքքա քաղաքի սուննի բնակչությունը եթե ընտրություն կատարի «Իսլամական պետության» և քրդերից ու արաբներից կազմված զինյալների միջև, ապա կընտրի իսլամիստներին։
+++Dışişleri Bakanı Çavuşoğlu: Sunni Arap Rakka halkı iki opsiyon arasında seçmek zorunda kalsa YPG'yi değil büyük ihtimalle DEAŞ'ı seçer pic.twitter.com/PwIsjZx1LT
— DW TÜRKÇE (@dw_turkce) February 19, 2017
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մասնավորապես շեշտում է այն հանգամանքը, որ Ռաքքայի բնակչությունը իսլամի սուննի ճյուղն է դավանում։ Այստեղ կարելի է ենթադրել, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը պարունակում էր մասնավորապես Միացյալ Նահանգներին ուղղված մեկ հստակ ուղերձ․
«Ռաքքայում սուննիներ են, բնակչությունը կուզենա, որ նույն կրոնի մարդիկ վերահսկեն քաղաքը։ Քրդերն առավելապես աթեիստներ են, իսկ եթե ուզում եք ազատագրել Ռաքքան, ապա դիմեք սուննի Թուրքիայի օգնությանը»։
Սա հստակորեն բխում է Թուրքիայի ղեկավարության այն քաղաքականությունից, որ ԱՄՆ-ն Ռաքքայի գրավման գործողությունը պետք է վստահի ոչ թե քրդերին, այլ՝ Թուքիային։ Սակայն այս պահին քաղաքին անհամեմատ ավելի մոտ են հենց քրդական ուժերը։
Փետրվարի 18-ին Razm.info-ին տված հարցազրույցում հայտնի թուրք քաղաքագետ Ալի Բայրամօղլուն ևս կասկած էր հայտնել, որ ամերիկյան կողմն այդ առաքելությունը կվստահի Թուրքիային։ Ըստ Բայրամօղլուի՝ չնայած թուրքական կողմի հայտարարություններին, «ԱՄՆ-ն Ռաքքան քրդերին կթողնի»։