Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
[Լրացում] Փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, զորամասերի պահպանության շրջանի մարտական դիրքում:
Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով: