ԱՄՆ-ն մտադիր է արաբական երկրների դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի. Wall Street Journal

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը արաբական երկրների կառավարությունների հետ քննարկում է Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինքի ստեղծումը։ Այս մասին փետրվարի 15-ին հայտնում է Small War Journal թերթը՝ հղում անելով Wall Street Journal-ին։

Կոալիցիայի կազմում կարող են լինել Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Հորդանանը։ Մնացյալ արաբական երկրները նույնպես կարող են միանալ դաշինքին։ Դաշինքի անդամ որևէ երկրի վրա հարձակումը ագրեսիա է համարվելու նաև մյուսների նկատմամբ։

Սաուդյան Արաբիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանում

Սաուդյան Արաբիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանում

ԱՄՆ-ն և Իսրայելը դաշինքի անդամ չեն լինելու, նրանք մատուցելու են հետախուզական ծառայություն, իսկ ԱՄՆ-ն նաև սպառազինություն է մատակարարելու։

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն հայտարարել են, որ Իսրայելի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե Դոնալդ Թրամփը չեղարկի Օբամայի ընդունած օրենքն այն մասին, որ ահաբեկչության զոհերի հարազատները կարող են հայց ներկայացնել այն երկրների դեմ, որոնք աջակցում են ահաբեկիչներին։

Նշենք, որ միաժամանակ ԱՄՆ-ն և Իսրայելը ստեղծելու են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման, արաբա-իսրայելական համագործակցության աջակցման, ինչպես նաև  Իրանի և այլ սուբյեկտների սպառանալիքներին դիմակայելու հարցերով։ Հայտնում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ԱՄՆ-ն «բալսիտիկ հրթիռ փորձարկելու, ահաբեկիչներին աջակցելու» համար նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանում, Լիբանանում, Չինաստանում, ԱՄԷ-ում տեղակայված 12 ընկերության և 13 ֆիզիկական անձի նկատմամբ։

One response to “ԱՄՆ-ն մտադիր է արաբական երկրների դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի. Wall Street Journal

  1. Pingback: Իրանն ու Ռուսաստանը ձգտում են տարածաշրջանում ռազմավարական դաշինք ստեղծել. Լարիջանի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *