ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի զորահավաքով զբաղվող բաժին

ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստի ժամանակ որոշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն  ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով բաժին ստեղծել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

Նշված վարչությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության զորահավաքային մարմինն էր, որը միաժամանակ իրականացնում էր երկրի զորահավաքային նախապատրաստության պետական քաղաքականության մշակման գործառույթներ: Այդ գործառույթները փոխանցվել են ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ստեղծվող բաժնի կողմից իրականացվող գործառույթների շարքին:

Որոշում է կայացվել առավել ակտիվ գործունեություն իրականացնել զորահավաքային մարմինների կողմից, ինչին օժանդակման համար առաջարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի 6 հոգանոց բաժին:

One response to “ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի զորահավաքով զբաղվող բաժին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *