Ռուս ռազմական տեսուչները կհետևեն Թուրքիային երկնքից

Ռուս ռազմական տեսուչներն Թուրքիայի օդային տարածքում այսօրվանից դիտարկումային թռիչքներ են սկսում «Բաց երկնքի մասին» պայմանագրի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղելով ՌԴ ՊՆ-ին։

Ռուսաստանի ռազմական տեսուչները Թուրքիայում կաշխատեն նոյեմբերի 12-16։ Դիտարկման համար օգտագործվում է ԱՆ-30Բ ինքնաթիռը։ Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, թռիչքուղին նախօրոք համաձայնեցված է թուրքական կողմի հետ։

Թռիչքի ընթացքում ռուս և թուրք մասնագետները կօգտագործեն հատուկ սարքավորում, ինչը թույլտված է «Բաց երկնքի մասին» պայմանագրով։

Տարվա սկզբից սա ռուս տեսուչների 35րդ տեսչական առաքելությունն է այդ պայմանագրի շրջանակներում։

Ինչպես արդեն հայտնել է Razm.info-ն՝ նոյեմբերի 6–10 նմանատիպ առաքելությամբ Ռուսաստանում էին ԱՄՆ և Իտալիայի ներկայացուցիչները։

«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մարտի 24-ին Հելսինկիյում, ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են եւս յոթ պետություններ։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով իրականացվում են թռիչքներ` զինուժի և սպառազինութայն փոխադարձ վերահսկողության նպատակներով։ Ռուսաստանը վավերացրել է պայմանագիրը 2001թ. մայիսին։

Սկզբնաղբյուր. RIA-Novosti

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *