Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Փետրվարի 14-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Դորթյոլ գավառում Թուրքիայի զինուժի և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: 

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը՝ ավերված թուրք-քրդական բախումների հետևանքով

Նույն օրը Թուրքիայի օդուժի կործանիչները Հաթայ նահանգի Ամանոս լեռնաշթղայում հարվածել են PKK-ի զինյալների դիրքերին, ոչնչացրել են PKK 4 թիրախ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Փետրվարի 15-ին Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում ձեռքի նռնակը պայթել է զինվորական մեքենայի անցման ժամանակ, կորուստներ չեն եղել: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականը:

Թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում սկսվել են դեռևս 2015-ի ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ: Մինչև այժմ այդ բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են՝ պարբերաբար ինտենսիվանալով և մեղմանալով (Թուրքիայում թուրք-քրդական բախումների մասին մանրամասն՝ այստեղ):

Միևնույն ժամանակ նշենք, որ Թուրքիայի իշխանությունները 2016-ին էլ ավելի ավելացրին իրենց հետապնդումներն ու ճնշումները Թուրքայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նկատմամբ: Դեռևս 2016-ի մայիսին Թուրքիայում վերացվեց երկրի սահմանդրության ամրագրված պատգամավորների անձեռնխելիության իրավունք մասին 83-րդ հոդվածը,  որով արգելում էր պատգամավորներին կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության:

Ավելի ուշ Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին HDP համանախագահներ,  ղեկավարներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին, ու կուսակցության մի քանի այլ պատգամավորների: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *