Բաքվում Ուկրաինայի պաշտպանության նախարար Դմիտրի Սալամատինը բանակցություններ կվարի Ադրբեջանի իր կոլեգայի՝ գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հետ։ Բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստվում են ստորագրել Ադրբեջանի ու Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների երկկողմանի համագործակցության 2013թ. միջոցառումների պլան։
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև աշխատանքային հանդիպում Ադբրեջանի նախագահ Ալիևի հետ։ Այցը կշարունակվի մինչև նոյեմբերի 13։
Սկզբնաղբյուր. УНН