Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր, եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Վիգեն Սարգսյանը, շրջելով խրամուղիներով, տեղում ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, ինչպես նաև խրախուսել դիրքապահ մի քանի զինծառայողների:
Վարդենիս քաղաքում պաշտպանության նախարարը շրջել է ու տեղում ծանոթանացել կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարևորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը:
- Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:
- Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:
- Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:
Շրջայցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև 3-րդ բանակային զորամիավորման զինավաններից մեկում, որտեղ ընթացող շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Նորակառույց զինավանում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է կատարված ու ընթացիկ աշխատանքներին, լսել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումների հրամանատարների զեկույցները:
Մեկօրյա այցը եզրափակվել է Բերդում: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները ծանոթացել են զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, քննարկել են բժշկական հաստատությունների միավորմանն առնչվող հարցեր:
Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ: