Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայում ավարտվել են նռնականետորդների մեկամսյա վարժանքները։ Վարժանքներին ներգրավվել էին 300 զինծառայող, ՌՊԳ-7 ձեռքի և ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետներ։ Այս մասին փետրվարի 13-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։Վարժանքներն անցկացվել են «Գուդաուտա» և «Նագվալոու» զորավարժարաններում։
Վարժանքների ավարտական փուլում անցկացվել է մրցույթ, որի ժամանակ զինծառայողները գիշերային և ցերեկային ժամերին նռնականետներից իրականացրել են ուսումնական հրաձգություն, խոցել շարժական և անշարժ թիրախներ։
Իսկ մասնավորապես ԱԳՍ-17-ով նռնականետորդները փակ և կիսափակ կրակային դիրքերից խոցել են մինչև 1700մ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդին։
Մրցույթի ղեկավարները զինծառայողների գործողություններին հետևել են առցանց ռեժիմով։