Իրանի հարավում վթարվել է այդ երկրի ՌԾՈւ անօդաչու թռչող սարք

Փետրվարի 12-ին Իրանի  բանակի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական անօդաչու թռչող սարք է վթարվել։ Իրանի ՌԾՈՒ դերծովակալ Ռեզա Աբասիի խոսքերով՝ շարժիչի մարելու հետևանքով անօդաչուն կորցրել է կառավարումը, բախվել էլեկտրալարերին և հրդեհվել։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ իրանական «Ֆարս» լրատվական գործակալության՝ անօադչուն վթարվել է Իրանի հարավային Ջասկ քաղաքում։

Իրանի ՌԾՈւ անօդաչու թռչող սարք

Իրանի ՌԾՈւ անօդաչու թռչող սարք

Հիշեցնենք, որ դեկտեմբերին  Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Սերավան քաղաքում վթարի էր ենթարկվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերին պատկանող գերթեթև ուղղաթիռ: Օդաչուն զոհվել էր:

Իսկ ավելի վաղ  Կասպից ծովում ԻՀՊԿ-ին պատկանող Մի-17 բեռնատար ուղղաթիռ էր վթարվել: Ուղղաթիռում եղած 5 հոգին էլ զոհվել էին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *