Թուրքիայի ժանդարմերիան վարժանքներ է անցկացրել երկրի արևելքում

Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների «հայտնաբերման և չեզոքացման» վարժանքներ են անցկացրել Հայաստանի սահմանին մոտ տեղակայաված Աղրը նահանգում և Թունջելիում (Դերսիմ): Այս մասին փետրվարի 10-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը (1, 2):

Աղրըում անցկացված վարժանքներին ներգրավվել են ժանդարմերիայի հատուկ նշանակության գումարտակի ստորաբաժանումները: Կոորդինացումն իրականացրել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի 3-րդ բանակի 9-րդ բանակային կորպուսը:

Հիշեցնենք, որ մինչև 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը ժանդարմերիան ենթարկվում էր Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին: Սակայն այնուհետև զինված ուժերից հետո անձնակազմով և տեխնիկայով երկրորդ թուրքական զորամիավորումը դրվել է ներքին գործերի նախարաարության ենթակայության տակ:

Թուրքական ժանդարմերիայի հատուկ ջոկատայինների վարժանքներ Աղրըում

Թուրքական ժանդարմերիայի հատուկ ջոկատայինների վարժանքներ Աղրըում

Թուրքական ժանդարմերիայի հատուկ ջոկատայինների վարժանքներ Աղրըում

Թուրքական ժանդարմերիայի հատուկ ջոկատայինների վարժանքներ Աղրըում

Թուրքական ժանդարմերիայի հատուկ ջոկատայինների վարժանքներ Թունջելիում (Դերսիմ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *