Փետրվարի 11-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu): Այս մասին փետրվարի 12-ին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: 

Համաձայն հաղրդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ»:

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ զինծառայողը կրտսեր սերժանտի կոչումով էր ծառայում, սակայն նրա կուրսանտական տարիներից հրապարակված լուսանկարում ավագ սերժանտի ուսադիրներ են: Առայժմ պարզ չէ, թե ինչու են նրան որպես կրտսեր սերժանտ ներկայացրել:

Ադրբեջանի ԶՈւ սպանված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu)

Սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դառնում, որ սպանվածը Ադրբեջանի Խաչմազ շրջանի Նիյազոբա գյուղից էր, ծնված 1988-ին:

Այսպիսով 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 6 սպանված զնծառայողի մասին: Եվս մեկ զինծառայող գերի է ընկել, և ներկայում Արցախում է, իսկ մեկ մահացածի զինծառայող լինելու մասին տեղեկությունները բավարար չեն՝ առայժմ նրան ռազմական կորուստների թվում դասելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *