ՌԴ օդուժը Սիրիայում թուրքական դիրքերին հարվածել է Թուրքիայի տրամադրած կոորդինատներով

Փետրվարի 10-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ փետրվարի 9-ին Սիրիայում ռուսաստանյան օդուժը սխալմամբ թուրքական զինուժի դիրքերին հարվածել են հենց Թուրքիայի տրամադրած կոոդրինատներով: Պեսկովի հայտարարությունը փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ «այնտեղ թուրք զինծառայողներ պետք է չլինեին, որովհետև կոորդինատները հենց թուրքերն էին փոխանցել»: Նա ավելացրել է, որ կողմերը միակարծիք են. միջադեպը կանխամտածված բնույթ չի կրել:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր նշված միջադեպի մասին՝ ավելացնելով, որ արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել՝ 11-ը:

Ավելացնենք, որ հունվարի 12-ին Ռուսաստանի ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն ստորագրել էին Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման, թռիչքների անվտանգության ապահովման մասին համաձայնագիր։ Դրանից առաջ, ինչպես նաև հետո կողմերը մի շարք համատեղ գործողություններ էին իրականացրել ԻՊ դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *