Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում դասակի կազմով վարժանքներ են մեկնարկել

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողները դասակի կազմով մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնեում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարաժարաններում ։ Ներգրավվել է 1000 զինծառայող, 250 միավոր ռազմական տեխնիկա:Այս մասին փետրվարի 9-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

Ներգրավված զինտեխնիկայի թվում են՝ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, Տ-72Բ տանկեր, հրաձգային զենքեր, ԱԳՍ-17 ավտոմատ և ՌՊԳ-7Վ ձեռքի նռնականետներ:

Զինծառայողների գործողություններին հետևում են անօդաչու թռչող սարքերով։ Օգտագործվում է ավելի քան 200 շարժական և անշարժ թիրախ։

Մարտական հրաձգության առանձնահատկություններից է անծանոթ, լեռնային տեղանքում մարտի վարման, փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ առավել քան 100 նորմատիվների մշակումը, մարտական մեքենաներ վարելու և դրանցից հրաձգություն իրականացնելու հմտությունների ամրապնդումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *