Փետրվարի 9-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ին հայտնել է, որ փետրվարի 9-ին Մռավի լեռներում ադրբեջանական զինուժի մարտական հենակետերից մեկում «ձնահոսքի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռյուսթեմով Ուլվի Ահմադ օղլուն (Rüstəmov Ülvi Əhməd oğlu)»: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Նշվում է, որ փետրվարի 10-ի առավոտյան ադրբեջանական կողմին դեռևս չի հաջողվել մահացած զինծառայողի դին դուրս բերել ձնահոսքի տակից:

Ավելացնենք, որ 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 5 սպանված զնծառայողի մասին: Եվս մեկ զինծառայող գերի է ընկել, և ներկայում Արցախում է, իսկ մեկ մահացածի զինծառայող լինելու մասին տեղեկությունները բավարար չեն՝ առայժմ նրան ռազմական կորուստների թվում դասելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *