Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է»

Այսօր՝ փետրվարի 10-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում տարածված տեսանյութը և կից հաղորդագրությունը չեն համապատասխանում իրականությանը: Տեսանյութում Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ «խոցել են ՀՀ ԶՈւ մեքենա»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև կից հաղորդագրությամբ պնդում է, իբր հայկական կոմղը ունի կորուստներ: Սակայն հրապարակված տեսանյութում որևէ հստակ բան չի երևում, առավել ևս՝ հնարավոր չէ խոսել այնտեղ եղած որևէ անձնակազմի մասին:

Սենոր Հասրաթայանը ավելացրեց, որ «այդ տեսանյութն ամբողջովին մտացածին, քարոզչական բնույթ ունեցող քայլ է»: ՊԲ մամուլի խոսնակը նաև նշում է, որ «առհասարակ վերջին շրջանում Ադրբեջանը հաճախակի է նմանատիպ բեմադրություններ կազմակերպում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *