Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների

Փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Արցախի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Ադրբեջանի կրակոցների ուղղությունները փետրվարի լույս 8-ի գիշերը

Ադրբեջանի կրակոցների ուղղությունները փետրվարի լույս 8-ի գիշերը

Նշված ժամանակահատվածում Արցախի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 85 մմ Դ-44 հրանոթներից, 60 և 82 մմ ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ավելի քան 850 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ, որից 22-ը հրանոթներից, 25-ը ականանետերից:

2 responses to “Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: ՊԲ հրետանու թիրախը ադրբեջանական գյուղերի հետևում թաքնված հրետանին է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *