Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը շրջայց է կատարել ՊԲ զորամասերում

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը, նոյեմբերի 8-ին և 9-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը աշխատանքային շրջայց է կատարել Արցախի հարավային և հյուսիսային ուղղությամբ գործող զորամիավորումներում և ենթակա զորամասերում, հանդիպել սպայական անձնակազմի և ժամկետային զինծառայողների հետ:

Հանդիպումների ընթացքում ՊԲ հրամանատարն անդրադարձել է ավարտվող ուսումնական տարվա խնդիրներին, սպասվող ամփոփիչ ստուգումներին, անձնակազմին ծանոթացրել է մարտական հերթապահությունում և զորքերի կենսագործունեության մյուս ուղղություններում ակնկալվող նորամուծություններին, որոնք միտված են առօրյա ծառայության արդյունավետության բարձրացմանն ու արտակարգ պատահարների պատճառների վերացմանը:

Մովսես Հակոբյանը նշել է նաև առանձին զորամասերում արձանագրված առաջընթացն և դրական տեղաշարժերը:

Աղբյուր՝ http://nkrmil.am/main/am/newsMore494.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *