Թուրքիայի լրատվական գործակալությունները հայտնում են, որ Թուրքիայի Սղերդ նահանգի Փերվարի շրջանում ռազմական ուղղաթիռ է վթարվել, որի հետևանքով մահացել են Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի 17 մարտիկներ:
ԹՌԹ հեռուստաալիքը հայտնում է, որ վթարը տեղի է ունեցել լեռնային տեղանքում, թանձր մառախուղի պատճառով: Տարածքում նաև գործում են Քրդական բանվորական կուսակցության անդամները և հնարավոր է, որ ուղղաթիռը նրանց կողմից է ոչնչացվել: