2015 թվականին կնքած պայմանագրով Չինաստանին մատակարարվելիք 24 միավոր Սու-35 կործանիչների երկրորդ խմբաքանակը (10 միավոր) Չինաստանը կստանա 2017-ին, իսկ վերջին 10 միավոր կործանիչները կմատակարարվեն 2018-ին։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
Առաջին խմբաքանակը, որ բաղկացած էր 4 միավոր Սու-35 կործանիչներից Ռուսաստանը մատակարարել է 2016-ի դեկտեմբերին։
Սու-35 կործանիչների գնման գործարքի արժեքը գնահատվում է 2,5 մլրդ դոլարից ոչ քիչ: Պայմանագիրը ներառում է նաև ցամաքային սարքավորումներ և պահեստային շարժիչներ:
Չինաստանը Սու-35 կործանիչների ձեռքբերմանը հետաքրքրություն է ցուցաբերել դեռևս 2013-ին: Սակայն պայմանագրի կնքումը երկարաձգվում էր, ինչի պատճառներից մեկն էլ ՌԴ-ի մտավախությունն էր, որ Չինաստանը կարող է պատճենել գնված կործանիչների սարքավորումներն ու համանման ինքնաթիռների արտադրություն հիմնել։
Այդ ընթացքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը վկայել էր՝ Սու-35 կործանիչների պայմանագիրը Չինաստանի համար կլինի ոչ թե արտոնագրային, այլ զուտ վաճառքի։ Դա նշանակում է՝ Չինաստանը ստանալու է պատրաստի կործանիչներ՝ առանց դրանք իր տարածքում արտադրելու իրավունքի
Սու-35-ը ռուսական արտադրության ռեակտիվ, գերմանևրային բազմաթիրախային, 4-րդ սերնդի կործանիչ է, որն արտադրվում է «Սուխոյ» ընկերության գործարաններում։ Այն Սու-27-ի արդիականացված տեսակն է։ Թևերի բացվածքը 14,75 մ է, բարձրության վրա առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի հեռահարությունը՝ 4500 կմ։ Զինված է 30 մմ տրամաչափի ԳՇ-30-1 ավիացիոն թնդանոթով ու հրթիռներով, մարտական բեռնվածությունը՝ 8000 կգ։
Pingback: Ռուսաստանը սկսել է Չինաստանին փոխանցել Սու-35 կործանիչների հերթական խմբաքանակը | Ռազմ.info