Նոյեմբերի 7-ին Թուրքիայի Հաքյարի նահանգում թուրք-քրդական բախումներ են սկսվել:

Նոյեմբերի 7-ին Թուրքիայի Հաքյարի նահանգում թուրք-քրդական բախումներ են սկսվել, որի ընթացքում, ըստ թուրք նահանգապետի գրասենյակի տարածած հաղորդագրության, սպանվել է թուրք մեկ զինվոր և Քրդական բանվորկան կուսակցության (ՔԲԿ) 42 մարտիկ,- հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Գործողությունը սկսվել է չորեքշաբթի օրը Թուրքիայի հարավ արևելյան Հաքյարի նահանգում, որը սահմանակցում է Իրանին և Իրաքին: Գործողության ընթացքում ՔԲԿ-ից բռնագրավվել է զինամթերք, սննդամթերք և բժշկական պիտույքներ: Գործողությունը դեռ շարունակվում է:

Ըստ պարսկական «ՊրեսԹՎ» գործակալության, նոյեմբերի 8-ին Սեմդինլի քաղաքի մոտակայքում ՔԲԿ զինյալների հետ բախումների ընթացքում զոհվել է թուրքական բանակի մեկ զինվոր: Հաջորդ օրը թուրքական օդուժը ռմբակոծել է տարածքը և ոչնչացրել քրդական առնվազն 13 զինյալ:

Անցած ամիս Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է ՔԲԿ զինյալներին հետապնդելու նպատակով Իրաքի հյուսիսում զորք մտցնելու կառավարության որոշումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *