ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն պետ Պետրեուսը հեռացել է պաշտոնից կնոջը դավաճանելու պատճառով

Նոյեմբերի 9-ին Կենտրոնական Հետախուզական վարչություն (ԿՀՎ) ղեկավար Դեյվիդ Պետրեուսը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Բարաք Օբամային, որն էլ ընդունել է այն, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Հրաժարականի պատճառ է դարձել Պետրեուսի արտաամուսնական կապի բացահայտումը։ Նրա սիրուհին Պաուլա Բրոդվելն է, որը հեղինակել էր Պետրեուսի՝ 2012 թ. հունվարին լույս տեսած կենսագրությունը:

ԿՀՎ աշխատակազմին ուղղված նամակում Պետրեուսը տեղեկացրել է, որ հինգշաբթի օրը Սպիտակ տանը հանդիպել է նախագահի հետ և նրան խնդրել ազատվել իրեն պաշտոնից՝ «անձնական պատճառներով»: Նամակում նաև նշվում է. «Այսպիսի վարքագիծը անընդունելի է, ինչպես ամուսնու համար, այնպես էլ մեր կազմակերպության ղեկավարի»:

Սպիտակ տան հայտարարությունում ասվում է, որ Օբաման ընդունել է հրաժարականը և գովաբանել Պետրեուսի ղեկավար աշխատանքը թե´ ԿՀՎ-ում, թե´ Իրաքում ու Աֆղանստանում:

Պետրեուսը կարևոր դեր է ունեցել Իրաքի պատերազմում. 2003 թ մասնակցել է Բաղդադի գրավմանը, ապա 2007-2008 թթ. ղեկավարել ամերիկյան զորքն Իրաքում: 2008-2010 թթ. ղեկավարել է ԱՄՆ Կենտրոնական Հրամանատարությունը, 2010-2011 թթ. ղեկավարել է ԱՄՆ և ՆԱՏՕ զորքերը Աֆղանստանում:

2011 թ. ապրլի 28-ին նախագահ Օբաման նրան նշանակել էր ԿՀՎ ղեկավար:

Պաշտոնապես Պետրեուսը ԿՀՎ որևէ կանոն չի խախտել. ԿՀՎ պաշտոնյաներին բացահայտ ձևով արգելում է միայն օտարերկրյա գործակալների հետ կապեր ունենալ, քանզի դա կարող է անվտանգություն խնդիրներ առաջացնել:

Օբաման Պետրեուսի փոխարեն ԿՀՎ ժամանակավոր ղեկավար է նշանակել վարչության փոխտնօրեն Միքայել Մորելլին:

Պետրեուսի կինը՝ Հոլին, ԱՄՆ սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյում զինծառայողների գործերով գրասենյակի ղեկավարն է և ԱՄՆ վետերաների շահերի պաշտպան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *