Գերմանիայի զինուժը մտադիր է համալրվել MEADS ՀՕՊ համակարգերով

Գերմանիայի զինուժը մտադիր է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինել MEADS համակարգերով։ Նախատեսվող ծախսերի քանակը դեռ հստակ հայտնի չէ։ Այս մասին Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարությունը հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը։

MEADS համակարգերը օգտագործելու մտադրության մասին Գերմանիան հայտարարել է դեռ  2015-ին։ Գերմանական ARD հեռուստաալիքը հայտնել էր, որ  համակարգերը արտադրվելու են Բավարիայում  MBDA եվրոպական պաշտպանական կոնցեռնի կողմից։

Ըստ գերմանական հեռուստաալիքի՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ համատեղ արտադրած սպառազինության արժեքը 3-4 մլրդ եվրո է, Գերմանիան նախատեսում է ձեռք բերել 8-10 համակարագ։ Համակարգերի փոխարինումը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը։

Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության միջին հեռահարության MEADS ՀՕՊ համակարգ, Գերմանիայի ԶՈւ

Իտալիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության միջին հեռահարության MEADS ՀՕՊ համակարգ, Գերմանիայի ԶՈւ

MEADS համակարգերի սերիական արտադրությունը սկսվել է  2014 թվականից՝ ՆԱՏՕ-ի զինուժում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինելու նպատակով։ Համակարգերը գնելու ցանկություն է հայտնել նաև Թուրքիան։

MEADS ՀՕՊ համակարգերի ՄՏԲ
Թիրախի խոցման հեռահարությունը`
«բալիստիկ հրթիռ»
«ինքնաթիռ,կառավարվող հրթիռ»
3-35 կմ
3-100 կմ
Թիրախի խոցման առավելագույն բարձրությունը`  25 կմ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *