Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղի նավախմբերի հիմնական տեղակայման բազաներում՝ Աստրախանում և Մախաչկալայում, ավարտվել է ստորջրյա դիվերսանտների հայտնաբերման և ոչնչացման զորավարժությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում:

Զորավարժությանը ներգրավված է եղել շուրջ 20 նավ, կատեր, 10 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, գործողություններին մասնակցել է ՌԴ ԶՈւ շուրջ 300 զինծառայող:

Սցենարի համաձայն՝ նավատորմիղի օպերատիվ կենտրոնը տեղեկություն է ստացել, որ պայմանական հակառակորդը ձեռնարկել է ահաբեկչական գործողություններ նավերի տեղակայման վայրերում՝ օգտագործելով ստորջրա դիվերսիոն խմբեր: Նավերում տագնապ է հայտարարվել, անձնակազմերը նախապատրաստել են նավերը մարտի և հարձակման:

Պարեկանավերն ու կատերները, օգտագործելով հիդրոձայնային կայանները, հետևել են ստորջրյա միջավայրում իրավիճակին, իրականացրել են նավերի տեղակայման բազաներում ստորջրյա դիվերսանտների հայտնաբերման աշխատանքներ: Դրանից հետո, պայմանական հակառակորդի դիվերսանտներին ոչնչացնելու համար, իրականացվել են նռնականետման վարժանքներ:

One response to “Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել

  1. Pingback: ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *