Թուրքիան շարունակում է տանկեր ուղարկել Սիրիայի տարածք

Հունվարի 27-ին Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) նահանգում տեղակայված 5-րդ զրահատանկային բրիգադից 2 միավոր Մ-60Տ տանկ է ուղարկվել Սիրիայի հյուսիսային շրջաններ: Տանկերը համալրելու են Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ կռվող թուրքական ստորաբաժանումների սպառազինությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» գործակալության կայքը:

Թուրքիան Մ-60Տ տանկեր է ուղարկում Սիրիա

Թուրքիան Մ-60Տ տանկեր է ուղարկում Սիրիա

Տանկերը ներգրավվելու են Ալ-Բաբ քաղաքի մոտ ԻՊ դեմ տարվող գործողություններին: Նշվում է, որ այդ ընտրությունը կապված է տանկերի կարճ փող ունենալու հետ: Ըստ հաղորդվող տեղեկության՝ այդ տանկերը կիրառվելու են հետևակային ստորաբաժանումների առաջ ճանապարհը մաքրելու համար:

Նշենք, որ մասնավորապես 2016 թ. նոյեմբերից Թուրքիան գործողություններ է վարում Ալ-Բաբը գրավելու համար, սակայն առայժմ չի հաջողվում: Թուրքական զինուժը կորցրել է առնվազն 55 զինծառայող, մի քանի միավոր «Լեոպարդ-2» տանկ, այլ զինտեխնիկա (որոշ տվյալներով՝ առնվազն մինչև 10 միավոր):

Դրան զուգահեռ Թուրքիան անընդհատ մեծացնում է Սիրիայում կռվող զինծառայողների և զինտեխնիկայի քանակը՝ փորձելով այդպես հաջողության հասնել: Որպես օրինակ դեկտեմբերի 9-10-ին նույն գնդի հրամանատարությունից 45 տանկ, զինվորական մեքենաներ և անձնակազմ է ուղարկվել անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *