Հունաստանը հրաժարվել է արտահանձնել թուրք զինծառայողներին Թուրքիային

Հունվարի 26-ին Հունաստան գերագույն դատարանը որոշել է Թուրքիային չարտահանձնել այդ երկրում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած և ուղղաթիռով Հունաստան փախած 8 զինծառայողներին: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: 

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Հունաստանի գերագույն դատարանն այդ երկրի բարձրագույն դատական ատյանն է, ու նրա որոշումներն անբեկանելի են այդ երկրի դատական համակարգում: Միևնույն ժամանակ Ստամբուլի դատախազությունը զինծառայողներին հեռակա կարգով ձերբակալելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հունաստան փախած Թուրքիայի ԶՈւ զինծառայողներն են՝ մայորներ Ահմեթ Գյուզելը, Գենջայ Բոյուքը, կապիտաններ Աբդուլլահ Յեթիքը, Ուղուր Ուչանը, Սուլեյման Օզքայնաքչն, Ֆերիդուն Չոբանը, ավագ սերժանտներ Բիլալ Քուրուգյուլը և Մեսութ Ֆըրաթը:

Բացի այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զինծառայողներին չարտահանձնելու վերաբեյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Թուրքիան շարունակելու է բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործածել զինծառայողներին հետ վերադարձնելու և դատապարտելու համար: Հայտարարությունում Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանին մեղադրել է «հեղաշրջման մասնակիցներին պաշտպանելու, ահաբեկչության և հանցանքի դեմ չպայքարելու համար»:

Հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ 8 զինվորականներ Հունաստան փախել էին «Սիկորսկի» ուղղաթիռով: Դեկտեմբերին Հունաստանի վճռաբեկ դատարանը համաձայնել էր արտահանձնել 3-ին, իսկ 5-ի վերաբերյալ հայցը մերժվել է: Սակայն հունական դատախազությունը բողոքարկել էր որոշումը, ինչից հետո գործն ուղարկվել էր գերագույն դատարան:

Նշենք, որ հուլիսի 15-16-ի Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի մի շարք զինծառայողներ: Մինչ օրս միայն Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է մոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:

2 responses to “Հունաստանը հրաժարվել է արտահանձնել թուրք զինծառայողներին Թուրքիային

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Հունաստանը Թուրքիային պատասխանել է ուժի ցուցադրմամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *