Անցած տարին և վերջին ամիսները նշանավորվեցին հատկապես առաջնագծի համալրման աշխատանքներով։ Ոչ միայն օպտիկական սարքերի, այլև գիշերային տեսանելիության սարքերով համալրումները շարունակվել են։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«200 մլն վարկով գնված տեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում է և մատակարարված է զինված ուժերին, դրված է ծառայության։ Մյուս աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի», — նշել է պաշտպանության նախարարը։
Նախարարը նաև նշեց, որ շարունակելու են երկխոսությունը Ռուսաստանի հետ այդ ծրագրի շարունակության վերաբերյալ:
Նախարարը, սակայն, հրաժարվեց նշել, թե համաձայնագրով ինչպիսի սպառազինություն է մատակարարվում Հայաստանին։