Սիրիայում ԻՊ դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, կան վիրավորներ

Հունվարի 25-ի երեկոյան Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ նույն օրը Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել՝ 5 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԻՊ զինյալները պայթուցիկով լի մեքենայով հարձակվել էին Ալ-Բաբի մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումների վրա: Թուրքական կողմը տվել էր առնվազն 5 սպանված և 9 վիրավոր: 

Արդեն մի քանի ամիս է, ինչ թուրքական զինուժը չի կարողանում իսլամիստներից գրավել Ալ-Բաբը: Թուրքական կողմի պաշտոնական տվյալներով՝ 2016 թ. օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական զինուժը Սիրիայում կորցրել է առնվազն 55 զինծառայող:

ավելացնենք, որ ինչպես ցույց է տալիս գործողությունների ընթացքը, Թուրքիան իրականացնում է Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *