Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, նոյեմբերի 8-ին ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, անդրադարձել են փոխադարձ կարևորություն ունեցող մի շարք խնդիրների: