ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը ևս կազատվի աշխատանքից

ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ Նիկոլայ Մակարովը առաջիկայում կազատվի աշխատանքից: Նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը:

Այդ մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԳՇ աղբյուրը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ առավոտյան ՌԴ Պաշտպանության նորանշանակ նախարար Սերգեյ Շոյգուն առանձնազրույց է ունեցել Գերասիմովի հետ՝ նրան ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու մասին:

Պաշտպանության նախարարը կադրային հարցերով խորհրդակցություն է հրավիրել ՌԴ ԶՈՒ բարձրագույն ղեկավար կազմի հետ, որի մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ գլխավոր և կենտրոնական վարչությունների պետերը, ռազմական շրջանների և նավատորմերի հրամանատարները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է Անատոլի Սերդյուկովին և այդ պաշտոնում նշանակել Մոսկվայի նահանգապետի պաշտոնն զբաղեցրած, նախկինում ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուին:

Աղբյուր՝ http://www.itar-tass.com/c1/566438.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *