Աֆղանստանի հարավում այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով նվազագույնը 15 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է Արմենպրես գործակալությունը:
Պայթյուններից առաջինը գրանցվել է ժամը 07:00-ի սահմաններում` Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգի Մուսակալա քաղաքում, ուր ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 10 խաղաղ բնակիչ զոհվել է, յոթը՝ վիրավորվել:
Եվս մեկ ինքաշեն պայթուցիկ սարք գործի է դրվել Աֆղանստանի Լագման նահանգում, ինչի հետևանքով աֆղան 5 զինծառայող է զոհվել: Մեկ զինվորական վիրավորվել է:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում խաղաղ բնակիչներն ամենից հաճախ «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների կողմից իրականցվող ահաբեկչական գործողություների զոհ են դառնում: 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ նման միջադեպերի պատճառով Աֆղանստանում ընթացիկ տարում 340 խաղաղ բնակիչ է զոհվել:
Աղբյուր՝ http://armenpress.am/rus/news/698819/dva-vzriyva-proizoshli-v-afganistane-pogibli-ne-menee-15-chelovek.html