Թուրքիայի փոխվարչապետ․ Սիրիայում գրավված տարածքներն այդ երկրի իշխանությանը չեն հանձնվելու

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հունվարի 24-ին հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ԶՈւ «Եփրատի վահան» գործողության նպատակը Թուրքիայի անվտանգությունն ապահովելն է։ Այդ տարածքներն «Իսլամական պետությունից» վերցնելուց հետո Թուրքիան ամենևին էլ մտադիր չէ դրանք հանձնել Սիրիայի կառավարությանը։

 

Թուրքիայի փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ «գործողության նպատակը Թուրքիայի սահմանները ահաբեկչական կառույցներից մաքրելն է»։ Այդ թվում Քուրթուլմուշը շեշտել է, որ ԻՊ-ին պարտության մատնելուց հետո իրենք ձեռնամուխ են լինելու այդ շրջանները Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման ուժերից «մաքրելուն»։

Պ դեմ մարտերն ավարտին հասցնելուց, Սիրիայի Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքը վերցնելուց հետո քրդերի դեմ ռազմական ակտիվ գործողություններ սկսելու Թուրքիայի մտադրության մասին առավել վաղ հայտարարել էր նաև այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այս անգամ թուրքական կողմն արդեն մեկ քայլ ևս առաջ է շարժվել, ու հրապարակայնորեն հերքել Սիրիայի գրաված տարածքները այդ երկրի իշխանություններին վերադարձնելու ցանկացած մտադրության առկայություն։ Փոխարենը Թուրքիայի փոխվարչապետը հայտնում է դրանք «տեղի բնակիչներին հանձնելու» մասին, ինչը բավականին վերացական հայտարարություն է։

Այդ շրջանների դեպքում «տեղի բնակչության իշխանություն» ասվածը իրականում ենթադրում է դրանք Թուրքայի լիակատար վերահսկողության տակ պահելու թուրքական կողմի մտադրությունը։

Ավելացնենք, որ հունվարի 23-24-ին Աստանայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ջանքերով անցկացվել են սիրիական հակամարտության լուծմանն ուղղված բանակցություններ։ Դրանց մասնակցել են նաև Իրանը, Սիրիայի իշխանությունների և ընդդիմադիր որոշ զինալ խմբավորումների ներկայացուցիչներ։ Առայժմ միայն նշվում է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել հրադադարը Սիրիայում։

One response to “Թուրքիայի փոխվարչապետ․ Սիրիայում գրավված տարածքներն այդ երկրի իշխանությանը չեն հանձնվելու

  1. Pingback: Աստանան ցույց տվեց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարաձայնությունները Սիրիայի հարցում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *