Ստամբուլում կայացել է «Բլեքսիֆոր» համաձայնագրի մասնակից երկրների փորձագետների հերթական խորհրդակցությունը։
Քննարկվել են «Բլեքսիֆորի» և Մերձսևծովյան երկրների ՌԾՈՒ-երի Հրամանատարների կոմիտեի ավելի վաղ կայացրած որոշումների իրականացման պլանը և տարաբնույթ միջազգային միջոցառումներին «Բլեքսիֆորի» մասնակցության հնարավորությունները:
«Բլեքսիֆոր» Օպերատիվ փոխգործակցության Սևծովյան ռազմածովային խումբը ձևավորվել է 2001 թվականի ապրիլի 2-ին Ստամբուլում: Նրա կազմի մեջ մտել են Բուլղարիան, Վրաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան։
Աղբյուր՝ http://function.mil.ru/news_page/world/more.htm?id=11447130@egNews