Հայաստանը 2 մլրդ դրամ կուղղի ռուսական վարկով զենքի գնման համաֆինանսավորմանը

Հունվարի 19-ին ընդունած որոշումներից մեկով ՀՀ կառավարությունը մոտ 2 մլրդ 94 մլն դրամ կհատկացնի Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով զենքի գնման 5 պայմանագրերի համաֆինանսավորմանը։ Այս մասին հայտնի է դառնում հունվարի 23-ին հրապարակված որոշումից ու դրա նախագծի հիմնավորումից։

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․

«ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՊՆ և ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ի միջև կնքված թվով 5 պայմանագրերի գծով 10 տոկոսի չափով ՀՀ կողմից 246․312․263,6 ՌԴ ռուբլուն համարժեք 2․093․655,0 հազար դրամով:

Նշված պայմանագրերի համաձայն ՀՀ կողմից պայմանագրի արժեքի 10%-ի չափով ֆինանսավորումը չկատարելու դեպքում ՌԴ կողմից կարող են վերանայվել մատակարարման գները, որի արդյունքում կանխատեսվում է գնաճ»:

Ավելացնենք, որ Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հավելենք, որ քիչ թե շատ վստահորեն կարելի է պնդել, որ ՀՀ ԶՈւ «Իսկանդերները» ձեռք են բերվել ռուսական 200 մլն. դոլար վարկից դուրս, քանի որ այդ միջոցներով ձեռք բերվելիք սպառազինության հրապարակված ցանկում «Իսկանդերի» մասին ոչինչ չկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *