Հունաստանում կրկին հետաձգվել է թուրք զինծառայողների արտահանձնման քննարկումը

Հունաստանի գերագույն դատարանը Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին ներգրավված և Հունաստան փախած զինծառայողների արտահանձնման գործի քննումը հետաձգել է մինչև հունվարի 26: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ 8 զինվորականներ Հունաստան փախել էին «Սիկորսկի» ուղղաթիռով: Դեկտեմբերին Հունաստանի վճռաբեկ դատարանը համաձայնել էր արտահանձնել 3-ին, իսկ 5-ի վերաբերյալ հայցը մերժվել է:

Ներկայում գործը քննվում է արդեն Հունաստանի բարձագույն դատական մարմնում, որի որոշումը անբեկանելի է:

Նշենք, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ օրս միայն Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է մոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:

One response to “Հունաստանում կրկին հետաձգվել է թուրք զինծառայողների արտահանձնման քննարկումը

  1. Pingback: Հունաստանը հրաժարվել է արտահանձնել թուրք զինծառայողներին Թուրքիային | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *