ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ

Այսօր՝ հունվարի 24-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը: 

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ նախորդ դիտարկումը անցկացվել է հունվարի 12-ին Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

2 responses to “ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի ուղղությամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *