Հայկական ինքնաթիռի վայրէջքը պլանային է

Ադրբեջանական և թուրքական աղբյուրներն այսօր տեղեկություններ են տարածել, թե նոյեմբերի 8-ին Էրզրումում հարկադիր վայրէջք է կատարել Սիրիա ուղևորվող հայկական ինքնաթիռը:

Ռազմ.ինֆո-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն ասաց, որ հակառակ տարածված տեղեկությունների, Սիրիա թռչող հայկական ինքնաթիռի վայրէջքը Էրզրումում եղել է ոչ թե հարկադիր, այլ պլանային:

Air Armenia ընկերության ինքնաթիռը Սիրիա է տեղափոխում սիրիահայերի համար նախատեսված «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնությունը: Ընկերության աշխատակցի պարզաբանմամբ՝ ինքնաթիռի զննության աշխատանքներն այժմ ավարտվել են և այն շարունակում է թռիչքը Սիրիա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *