Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի քառօրյա զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրրաստությունը ստուգելը, մարտավարական նոր հմտություններ յուրացնելն է։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամադ Փաքփուրը։
Հունվարի 23-ին այս մասին հայտնել է իրանական «Իսնա» լրատվական գործակալությունը։
Զորավարժությունը անցկացվում է երկրի արևմուտքում։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները Մազանդարանում անցկացվող զորավարժության ժամանակ (արխիվ)
Ավելացնենք, որ ավելի վաղ Փաքփուրը հայտարարել էր ԻՀՊԿ ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման զարգացման՝ մասնավորապես ավիացիոն պարկի արդիականացման ու թարմացման մասին։
Ավելացնենք նաև, որ 2017-ի հունվարին Իրանի բանակի ՌԾՈւ-ն կանցկացնի «Վելայեթ-95» խոշորամասշտաբ զորավարժությունը, որի ժամանակ կներկայացվի նոր սպառազնություն։
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին բանակի ցամաքային ուժերի զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրեց տեղական արտադրության ԱԹՍ, հակադրոնային համակարգ, դիպուկահար հրացաններ։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info
Pingback: ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժությանը փորձարկվելու են նոր հրթիռներ | Ռազմ.info